Անաիս Սարդարյանի ջերմ լուսանկարները որդու հետ Ծաղկաձորից

Դերասանուհի Անաիս Սարդարյանը բավականին ժամանակ է, ինչ ստեղծագործական դադարի մեջ է և չի երևում հեռուստատեսությամբ ու չի նկարահանվում հեռուստանախագծերում:

Դերասանուհին իրեն ամբողջությամբ նվիրել է որդու՝ Մոնթեի դաստիարակությանը: Երեխան շուտով կդառնա 2 տարեկան:

Վերջին շրջանում Անաիսի Ինստագրամի հրապարակումները հիմնականում ընտանեկան են: Դերասանուհու նոր լուսանկարներն էլ արվել են Ծաղկաձորում, որտեղ նա ժամանակ է անցկացրել որդու հետ: