«Գուցե խելացի եմ դարձել». Աննա Սեդոկովան՝ երիտասարդ ընտրյալի հետ հարաբերությունների մասին

Երգչուհի Աննա Սեդոկովան հանդիպում է լիտվացի բասկետբոլիստ Յանիս Տիմմանի  հետ, ով երիտասարդ է երգչուհուց 9 տարով:
Նրանց տեսել են միասին զբոսնելիս Թուրքիայում:

Հիշեցնենք, որ Աննան իր ամառային հանգիստը վայելում էր հենց այնտեղ:
«Ամենագեղեցիկ մայրամուտը ոչինչ է, եթե դու այն չես անցկացնում քո սիրտը գողացած մարդու հետ: Այն մարդու հետ, ում հետ խոսելիս կորցնում ես գլուխդ»,- սոցիալական կայքերում ավելի վաղ կիսվել էր երգչուհին:

«Զարմանալի է, թե որքան քիչ եմ վերջերս խոսում հարաբերությունների մասին։ Գուցե խելացի եմ դարձել, գուցե վախեցրել են, բայց չէ որ իմ ապրած փորձը հետաքրքիր է։
Իսկ ուրիշների սխալները ոչ այնքան ցավոտ սպիներ են թողնում», – Instagram-ում գրել է Սեդոկովան։
Երգչուհու 27-ամյա բոյֆրենդ՝ բասկետբոլիստ Յանիս Տիմման անտարբեր չի մնացել։ Մարզիկը սեր է խոստովանել Աննային գրելով. «Lov u Booooo»: