Կնկարահանվի սերիալ Հարրի Փոթերի մասին

Ամիսներ առաջ Ջոանա Ռոուլինգը՝ բրիտանացի միակ կին միլիարդատերն ու աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը, ում ստեղծագործություններն աշխարհի տարբեր երկրներում գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները, ուրախացրել է «Հարրի Փոթերի» սիրահարներին՝ հարցազրույցներից մեկում ակնարկելով, որ «Warner Bros.»-ը պատրաստվում է էկրանիզացնել «Հարի Փոթերն ու անիծված երեխան» ստեղծագործությունը:

Այժմ արդեն հայտնի է դարձել, որ «Warner Bros.» ընկերությունը Հարրի Փոթերի տիեզերքի մասին սերիալ կթողարկի։ Նոր կինոնկարի գործողությունը տեղի կունենա «Հարի Փոթերի» եզրափակիչ մասում նկարագրված իրադարձություններից 20 տարի անց: Այս մասին հաղորդում է glamour.ru-ն:

Սերիալի գլխավոր հերոսը կլինի Հարի Փոթերի կրտսեր որդին ՝ Ալբուս Սևերուսը, ով առաջին անգամ հայտնվել է «Մահվան պարգևների» երկրորդ մասի վերջաբանում:
Կենտրոնական կերպարներից մեկը կլինի նաև Վոլան դե Մորդի դուստրը, ով կփորձի վերակենդանացնել իր հորը: