Օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում՝ Դրեզդենում կայանալիք ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։
forumopera.com-ը տեղեկացնում է, որ երկու արտիստները պետք է միասին ելույթ ունենային փետրվարի 7-ին՝ Dresden opera ball-ում:
Ադրբեջանում ողջունել են երգչի այս քայլը: Բաքվում Յուսիֆ Էյվազովին պատրաստվում են պարգևատրել հայրենասիրական այդ դրսևորման համար՝ միաժամանակ շնորհելով մի քանի շքանշան:
Անգամ երաժշտական դպրոցներից մեկում նրա պատվին կանվանվի մուղամի բաժինը:
Ադրբեջանի քանդակագործների խորհուրդը 2020 թվականին կտեղադրի Յուսիֆ Էյվազովի քանդակը Մուսլիմ Մագոմաևի ֆիլարմոնիայի դիմաց: