Ջենիֆեր Լոպեսը՝ Versace-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդում

Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Versace իտալական նորաձեւության տան գարուն-ամառ հավաքածուի գովազդում լուսանկարվել է բաց հագուստով: Նկարահանման կադրերը նա հունվարի 12-ին հրապարակել է իր Ինստագրամի էջում։

Գովազդային արշավը նվիրված է ինտերնետի ուժին: Լուսանկարներից մեկում Լոպեսը կեցվածք է ընդունել բրենդի՝ խորը կտրվածքով կարճ, կարմիր գույնի մինի-զգեստով, մյուսում՝ լայն լանջաբացվածքով սև կոստյումով: Նրա կերպարը լրացնում են խոշոր ոսկյա զարդերը:

Երգչուհու հետ միասին նկարահանումներին մասնակցել է ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջենները: Լոպեսի հրապարակումները մեկ օրում հավաքել են երկու միլիոնից ավելի լայք և 20 հազար մեկնաբանություն: