Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը փոխել է սանրվածքը: Աննան հրաժարվել է շեկ վարսերից և մազերը ներկել դարչնագույն: Երգչուհին նոր լուսանկարները հրապարակել է իր Ինստագրամի էջում։
Նոր լուսանկարների մեկնաբանություններին ի պատասխան՝ Աննան գրել է, որ այժմ այս երանգով է իրեն լավ զգում:
«Ես ինձ յուրաքանչյուր գույնի մեջ կոմֆորտ եմ զգում: Ժամանակ հետո, գուցե, կրկին վերադառնամ շեկին, բայց առայժմ ես ինձ շատ լավ եմ զգում այս երանգի մեջ»,- գրել է երգչուհին: