Դիզայներ Դիանա Շատվերյանը մանկական ժամանցի կենտրոններից մեկում երեկ կազմակերպել էր դստեր՝ Վիվիենի 7-ամյակի միջոցառումը։ Բացօթյա խնջույքի ժամանակ երեխաները խաղալու և զվարճանալու հնարավորություն ունեին: Tert.am Life-ը ներկա է եղել Վիվիենի՝ վարդագույն տրամադրությամբ երեկույթին և ֆիքսել հետաքրքիր դրվագները։
Մայրիկը որոշել է այս տարի դստերը նվիրել տարեդարձ միայն նրա փոքրիկ ընկեր-ընկերուհիների մասնակցությամբ։ Դիանան ասաց, որ սովորաբար դստեր տարեդարձը նշելու համար ընտրում է հենց այս տարբերակը, քանի որ կարևորում է ստեղծել տոն, որը կուրախացնի փոքրիկներին։
Մայրիկի խոսքով՝ դուստրն ամեն տարի ինքն է ընտրում թե՛ օրվա կերպարը, թե՛ այն հերոսուհուն, որի պատկերով լինելու է տորթը։ Այս տարի Վիվիենը սիրելի նոր կերպար ունի․ նրա ընտրությունը կանգ է առել «Աստղային արքայադուստր» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհու՝ Սթար Բաթրֆլայի վրա։
Վիվիենն ասաց, որ իրեն դուր է գալիս, թե ինչպես է հագնվում մուլտֆիլմի հերոսուհին, ինքն էլ փորձել է իր հագուստով նմանվել նրան։ Մուլտֆիլմի սիրելի հերոսուհուն նմանվելու համար Վիվիենը գնացել էր մատնահարդարի մոտ և եղունգները հարդարել Նրա պես: Շապիկի վրա էլ նա էր պատկերված: Փոքրիկն ընտրել էր հերոսուհուն, մայրիկը տվել էր դիզայներական լուծումներն ու ստացել Վիվիենի տարեդարձի look-ը:
Հոբելյարը նշեց նաև իր ցանկությունները, որոնք մտապահել է տորթի մոմերը փչելիս՝ ցանկանում է դառնալ նկարչուհի և դերասանուհի։
Լուսանկարները՝ Սամվել Խլղաթյանի
Հեղինակ Զառա Ղազարյան
Աղբյուրը՝ Life.tert.am