Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը, ով հայտնի դարձավ Արմենիա հեռուստաընկերության «Պատվից առավել» հեռուստասերիալով, նոր ֆոտոշարքով է հանդես եկել։
Նոր լուսանկարները Էլենը հրապարակել է իր Ինստագրամի էջում։ Լուսանկարներից մի քանիսում դերասանուհուն ընկերակցում է իր սիրելին, ում հետ հարաբերությունների մասին դերասանուհին միայն վերջերս է բարձրաձայնել։
«Շնորհակալ եմ քեզ 2019․․․ Ես հույս ունեմ, որ 2020-ը ավելի լավը կլինի»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է երիտասարդ դերասանուհին։