«Սուտ է, ժամանակը չի կարող բուժել վերքերը». Լիլիթ Կարապետյանը հիշել է անցյալի ամենացավոտ ու դժբախտ օրվա մասին

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում արխիվային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մահացած եղբոր հետ։ Հիշեցնենք, որ իր որդուն երգչուհին եղբոր պատվին անվանել է Կարեն:

«Ամեն ինչ կտայի, որ 2000 թ-ի, հունվարի 14-ի չարաբաստիկ դեպքը չլիներ, Կարեն ջան։ Մեր նպատակները, երազանքները, հույսերը,ապագան, մեկ վայրկյանում փոշիացան։ Քեզ հետ տարար ամեն ինչ։ Առանց քեզ ես չկամ, չեմ ապրում, գոյատևում եմ։ Սուտ է, ժամանակը չի կարող բուժել վերքերը, նրանք դարձել են անտանելի, կարոտից խենթանում եմ իմ անարատ ախպեր ջան։ Աստված հոգիդ միշտ Լույսի մեջ պահի, իմ Հրաշք Կարեն։ Իմ Պաշտելի Կարեն»,- լուսանկարին կից գրել է Լիլիթը: