18-ամյա մոդելը դարձել է Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսնու վեցերորդ կինը

Քրիստինա Օրբակայտեի նախկին ամուսինը՝ 51-ամյա գործարար Ռուսլան Բայսարովը, ամուսնացել է 18-ամյա մոդել Ալմատի հետ, ով ծնունդով Չեչնիայից է: Զույգի պսակադրությունը քննարկում են գրեթե բոլոր լրատվամիջոցները: Միայն հարսնացուի զգեստի համար Բայսարովը վճարել է 250 հազար դոլար: 18-ամյա գեղեցկուհուն մեղադրում են շահամոլության մեջ՝ կասկածելով, որ նա ամուսնացել է իրենից 33 տարի մեծ տղամարդու հետ միյան շահից դրդված:

Բայսարովի առաջին պաշտոնական կինն ու նրա դստեր՝ Կամիլայի մայրը ֆոտոմոդել Տատյանա Կովտունովան է։ Ասում են՝ նա կնոջը լքել է հանուն Քրիստինա Օրբակայտեի։ Զույգը միասին էր մոտ վեց տարի, երգչուհին լույս աշխարհ է բերել որդուն՝ Դենիին։
18-ամյա Ալմատը Բայսարովի 6-րդ կինն է:

Տարիներ առաջ Քրիստինա Օրբակայտեն և Բայսարովը ամուսնալուծվեցին այն պատճառով, որ երգչուհին չհամաձայնվեց կրոնափոխ լինել և չընդունեց մուսուլմանությունը:
Լրագրողների հետ զրույցում Քրիստինան խոստովանել էր, որի  նա չէր կարողանում ընդունել ամուսնու մյուս կանանց և հավատացրել է, որ այլևս երբեք չի հանդիպի այլ կրոնի դավանող տղամարդու հետ: