Վահե Զիրոյանի և Իննա Խոջամիրյանի ջերմ և զվարճալի լուսանկարները

Դերասան, հումորիստ Վահե Զիրոյանն իր Ինստագրամի էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք շատ արագ գրավել են նրա միկրոբլոգի հետևորդների ուշադրությունը։ Հրապարակված նկարներում Վահեն իր գործընկերուհու՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ է։
Հիշեցնենք, որ դերասաններն այժմ միասին նկարահանվում են Շանթ հեռուստաընկերության «Երկուսով» հեռուստասերիալում, նրանք մարմնավորում են գլխավոր հերոսներին։

«Էն որ փորձ ես անում ու ասում են ժպտացեք, նկարում եմ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է դերասանը։