Դերասանուհի Մերի Երեմյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը՝ հրապարակելով նոր, ինքնատիպ լուսանկարներ։
Այս անգամ դերասանուհին իր հետաքրքիր տեսքն ապահովելու համար ընտրել է ազգային տարազը։ Նոր լուսանկարները բավականին հետաքրքիր ու օրիգինալ արձագանքներ են ունեցել Մերիի ինստագրամյան հետևորդների կողմից։
«Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, –
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, –
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի»,- Հովհաննես Շիրազի այս քառատողով մեկնաբանել է իր լուսանկարները դերասանուհին: