Մահացել է «Ընկերներ» սերիալից հայտնի դերասան Սթեն Քիրշը

ԱՄՆ-ում 51 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Սթեն Քիրշը։ Ըստ TMZ-ի՝ Քիրշի դին գտել են Լոս Անջելեսում գտնվող նրա տանը: Ըստ նախնական տվյալների՝ Քիրշն ինքնասպան է եղել:
Դերասանի մահվան մասին տեղեկությունը հաստատել է նրա կինը՝ Քրիստին Գրինը: «Հարգելի ընկերներ, հունվարի 11-ին մենք կորցրեցինք մեր սիրելի Սթեն Քիրշին: Նա այնքան սիրված էր. բոլորս դատարկություն ենք զգում»,- ամուսնու ֆեյսբուքյան էջում գրել է Գրինը։

Նշենք, որ դերասանը ծնվել է Նյու Յորքում: Արդեն չորս տարեկան հասակում նա սկսել է նկարահանվել հեռուստատեսային գովազդներում: Հայտնիություն նրան բերել է Ռիչի Ռայանի` գլխավոր հերոս Դունկան Մակլաուդի անմահ օգնականի դերը:
Նա նկարահանվել է Firestorm և Revenge of the Dead ֆիլմերում: Նշվում է, որ դերասանը էպիզոդիկ դեր է խաղացել «Ընկերներ» սերիալում: