Հայտնի ռեփերը Սենեգալում սեփական քաղաք կկառուցի

Ամերիկացի ռեփեր և գործարար Էյկոն Թիամը, ով հանդես է գալիս Ակոն կեղծանունով, Թվիթերում գրել է, որ Սենեգալում կկառուցի իր սեփական քաղաքը:
«Մենք պարզապես պայմանագիր կնքեցինք Սենեգալում Ակոն Սիթիի կառուցման համար: Մենք ուրախ կլինենք ողջունել ձեզ ապագայում այնտեղ», – գրել է կատարողը:

Ակնկալվում է, որ քաղաքը կհայտնվի մինչև 2025 թ.-ը՝ ծովափնյա Մբոդիանի գյուղի մերձակայքում: Սենեգալի նախագահ Մակի Սալը գործարարին հատկացրել է 800 հա տարածք։

Քաղաքը տեղակայվելու է օդանավակայանից 5 րոպեի հեռավորության վրա։ Այն հագեցած կլինի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, այդ թվում կունենա նաև դպրոց։ Բնակիչները և հյուրերը հնարավորություն կունենան այնտեղ վճարումներ անել հատուկ թվային արժույթով։