«Ինքն իմ ժպտերեսիկն ա». Բեն Ավետիսյանն ընտրյալի հետ նոր լուսանկար է հրապարակել

Դերասան Բեն Ավետիսյանը նախորդ տարվա վերջին հայտնեց, որ ընկերություն է անում դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ, ինչից հետո զույգը սկսել է ակտիվորեն համատեղ լուսանկարներ հրապարակել իրենց սոցցանցերում:

Բենը սիրելիի հետ նոր լուսանկար է հրապաարակել, որին տվել է հետևյալ մեկնաբանությունը․ «Ինքն իմ ժպտերեսիկն ա»:

Նշենք, որ ավելի վաղ Բենը պատմել էր, որ սիրելիի ուշադրությանն արժանանալու համար նրան առաջարկել է իր տեսահոլովակում նկարահանվել, ինչպես նաև որոշ մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես է Դիանային առաջարկ արել և հարաբերություններն օրինականացրել։