«Կցանկանայի նիհարեր և կրծքերը մեծացներ». Դավիթ Մանուկյանը՝ Օլգա Բուզովայի մասին

26-ամյա Դավիթ Մանուկյանն, ով արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է 33-ամյա երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Օլգա Բուզովայի հետ, անկեղծացել է լրագրողների հետ զրույցում՝ նշելով սիրելիի արտաքինի թերությունները:
«Կցանկանայի նիհարեր և կրծքերը մեծացներ»,- կատակել է Դավիթը:

Սիրահար զույգը շարունակում է սոցիալական կայքերի իրենց էջերում հրապարակել ռոմանտիկ ու կրքոտ լուսանկարներ, որոնցից մեկի մեկնաբանություններում Բուզովան նշել է. «Ամուսին և կին»:

Բացի այդ, սիրահարներն արդեն ծանոթացել են միմյանց ծնողների հետ և մտածում են հարսանիքի մասին։
Իսկ Բուզովայի և Դավիթ Մանուկյանի սիրավեպի հանրայնացումից հետո «Պլան Բ» հեռուստածրագրի ռեյտինգն ընկել է 73%-ով: