Հայ երեխան դարձել է Ինստագրամի աստղ․ որքա՞ն է նա վաստակում

8-ամյա Արլեն Խասապետյանը իր անձնական կյանքը տեսանկարահանում ու տեղադրում է Ինստագրամում։ Նա ունի 400 հազարից ավելի հետևորդ ու ամսական աշխատում է մոտ 1000 դոլար։ Ի դեպ, երեխան այս օրերին հասցրել է գրավել  ուկրաինական ու ռուսական մամուլի ուշադրությունը։

Երեխան դեռ 2-3 տարի առաջ սկսել է ավագ քրոջ օգնությամբ տեսանյութեր նկարել իր մասին։ Նա պատմում է իր ժամանցի մասին, անկեղծ աղոթում, որ էլ գիշերները հաց չուտի և այլն։ Նրա արտաքինն ու անկեղծությունը գրավել են ռուսալեզու լսարանին։

Հիմա նա արդեն իր Ինստագրամի էջում գովազդով գումար է աշխատում, իսկ ավագ քույրը վճարովի դասընթացներ է կազմակերպում ու սովորեցնում, թե ինչպես դառնալ սոցցանցի աստղ։

https://www.instagram.com/p/B7TSsGKhyM9/?utm_source=ig_web_button_share_sheet