Քիմ Քարդաշյանը գայթակղիչ լուսանկարների նոր շարք է հրապարակել

Ամերիկյան հայտնի «Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում հրապարակել է թարմ լուսանկարներ, որոնցում կրում է Roberto Cavalli նորաձևության տան աշուն/ձմեռ-2020 հավաքածուի զգեստներից մեկը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 39-ամյա հայազգի գեղեցկուհին ֆոտոշարքն անցկացրել է լողափին:

Պարբերականը նկատում է, որ վագրային նախշերով զգեստն ընդգծում է բազմազավակ մոր գայթակղիչ կազմվածքն ու բարեմասնությունները: