«Հեռավոր 1984 թվականի հունվարի 19-ին ծնվեցիր ԴՈՒ՝ Հռիփսիմե Ելինյան, իմ եզակի, ու տարիներ հետո երջանկացրեցիր ինձ:
Ու հիմա հեռավոր Շրի Լանկայում ես ինձ զգում եմ նույնքան երջանիկ, որքան հեռավոր 2008 թվականին, երբ դու հայտնվեցիր իմ կյանքում:
Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու դեպի հեռավոր ծերություն, ես չեմ վախենում այդ հեռավորությունից քանի դու կաս իմ կողքին»,- իր ֆեյսբուքյան էջում հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ ծննդյան տոնը Գրիգոր Դանիելյանը՝ կիսվելով հետաքրքիր տեսանյութով, որտեղ նա անակնկալ է մատուցում Հռիփսիմեին: