Քիմ Քարդաշյանի «Sooo Fire KKW Beauty» հավաքածուն

Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում երկրպագուներին է ներկայացրել «Sooo Fire KKW Beauty» ՝ հարսնացուների համար կոսմետիկ միջոցների հավաքածուն։
Քիմն իր հավաքածուն բնութագրել է ասելով․ «Հիմա հարսնացուները պետք է լինեն կրքոտ ու սեքսուալ։ Համեստությունն արդեն արդիական չէ։ Ես շատ էի ցանկանում ստեղծել վառ ու գունեղ հավաքածու, որը միանգամից կգրավի բոլորին։ Անհամբեր սպասում եմ՝ ինչ գեղեցիկ կերպարներ կստանան երկրպագուներս «Sooo Fire KKW Beauty»- ի միջոցով։ Իսկ հիմա գնահատեք իմ լուքը»։
Քարդաշյանը ներկայացել է անսպասելի վառ ու գունեղ դիմահարդարմամբ ու նոր վարսերի գույնով, որն անչափ դուր է եկել երկրպագուներին։ Աստղի ինստագրամյան հետևորդները հիացած են նրա կերպարանափոխությամբ ։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կոսմետիկ միջոցները օրգանական են և չեն վնասում մաշկը։
Քիմ Քարդաշյանը տարիներ առաջ ցանկանում էր ունենալ խնամքի և կոսմետիկ միջոցների արտադրությամբ զբաղվող իր բրենդը, որը մատչելի կլիներ նաև սովորական մարդկանց համար, սակայն հիմա նրա ապրանքանիշի արտադրանքը բավական թանկարժեք է։