Ամերիկյան թաբլոիթներն ակտիվ քննարկում են հայտնի դերասաններ Հյու Գրանտի և Մեթյու Մաքքոնահիի ծնողների սիրավեպը:
91-ամյա Ջեյմս Գրանտը և 88-ամյա Քեյ Մաքքոնահին միասին ընթրել են: Նրանց միմյանց հետ ծանոթացրել են հենց դերասանները:
Հյու Գրանտը լրագրողների հետ զրույցում պատել է՝ ինչպես է իր հայրը, տեսնելով Մեթյուի մորը լուսանկարներում, սիրահարվել:
««Քո մայրիկը չի՞ ցանկանա ծանոթանալ 91-ամյա հմայիչ անգլիացու հետ»,- ասաց ինձ Գրանտը: Ես, իհարկե, համաձայնվեցի: Մայրս հաճախ է կիսվում ինձ հետ, որ ասյ տարիների ընթացքում ես, եղբայրս, հայրս նրան չենք հասկացել: Գուցե հիմա նրա բախտը բերի»,- պատմում է Մեթյուն:
Ի դեպ, Մաքքոնահիի ծնողները երկու անգամ բաժանվել և երեք անգամ ամուսնացել են։
Հիշեցնենք, որ Հյու Գրանտը և Մեթյու Մաքքոնահին միմյանց հետ մտերմացել են «Ջենտլմեններ» ֆիլմի նկարահանումների ընթացքում:
Մինչ այս դերասանները հաճախ են հանդիպել, սակայն միմյանց հետ անգամ չեն շփվել: