Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում, որ խելագար երկրպագուները հետապնդում են և ցանկանում են վնասել իրենց կուռքերին։ Նման խենթ երկրպագուների պատճառով շատ են տուժել Թեյլոր Սվիվթը, Ջասթին Բիբերը և Քրիս Մարտինը։
Օրեր առաջ դերասանուհի Հլոյա Մորեցը ուշաթափվել է՝ ուշ երեկոյան իր անկողնում հայտնաբերելով անծանոթ, քնած տղամարդու։ Դերասանուհու ճիչը արթնացրել է նրա տան աշխատակիցներին, ովքեր ոստիկանություն են կանչել։
Քնած տղամարդը Հլոյայի երկրպագուն է եղել, ով ամիսներ շարունակ հետապնդել է աստղին ու սիրային նամակներ գրել նրան։
Ոստիկանությունը նրան ազատ է արձակել 1000 դոլար տուգանքի դիմաց։
Սակայն այդ դեպքը դաս չի եղել ցնորված տղամարդու համար։ Նա շարունակել է հետապնդել դերասանուհուն և նամակներ գրել՝ բռնաբարելու սպառնալիքներով։
Հլոյան դիմել է օրինապահ մարմիններին, ովքեր ձերբակալել են տղամարդուն։ Վերջինս կարող է ենթարկվել 3-8 տարի ազատազրկման։