Թայվանի Ցզիլուն քաղաքից «հավերժ երիտասարդ» դերասանուհի և Չեն Մեյֆենը բացահայտել է իր գրավչության և երիտասարդության գաղտնիքը, հայտնում է Daily Mail պարբերականը:
63-ամյա դերասանուհին ամեն օր տասնյակ հաճոյախոսություններ է ստանում երկրպագուներից, որոնք հիանում են նրա արտաքին տեսքով: 1975 թվականին` 19 տարեկան հասակում, Մեյֆենը գեղեցկության թագուհու տիտղոսն է նվաճել: Դերասանուհին խոստովանել է, որ ֆիթնեսի երկրպագու չէ և չի սիրում մարզասրահ այցելել, ուստի մարզիչ է վարձել, որի հետ շաբաթական մեկ կամ երկու անգամ ուժային մարզումներ է անցկացնում:
Մեյֆենը պատմել է, որ ամեն առավոտ կոճապղպեղի կտորներով ապուր է ուտում: Դերասանուհին ենթադրում է, որ հենց դա է օգնում պահել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը:
Չենը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և հետևորդներին սոցիալական ցանցերում ցուցաբերած աջակցության համար և հավելել, որ իր ամենամեծ գաղտնիքն ամեն օր լավ տրամադրություն ունենալու ունակությունն է: