Օրեր առաջ Փարիզում ավարտվեց նորաձևության տղամարդկանց շաբաթը, որտեղ ցուցադրվեցին համաշխարհային բրենդների նոր ու անկրկնելի հավաքածուները:
Նորաձևության շաբաթվա ավարտից հետո ֆրանսիացի տղամարդիկ բաժանվել են երկու խմբի. առաջին խումբը չի վախենում հունվարյան ցրտից՝ կրելով նորաձև ու յուրահատուկ հագուստ, իսկ մյուս խոմբը փորձում է հարմարվել եղանակին՝ կրելով տաք, բայց ոճային հագուստ:
Այս սեզոնի ամենաթրենդային աքսեսուարներից են կլոր ակնոցներն ու գլխարկները:
Լուսանկարիչ Ջոնաթան Դենիել Փրայսը ներկայացրել է ֆրանսիական Streetstyle-ը, որն աչքի է ընկնում համարձակությամբ ու ինքնատիպությամբ: