Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում երկրպագուների հետ կիսվել է նախորդ տարի Երևանում կայացած մենահամերգի մանրամասներով և պատմել դրան նախորդած բարդ շրջանի մասին։
«Երևանյան մենահամերգիցս առաջ ծանր մի էտապ ունեցա, որի մասին ուզում եմ ձեզ պատմել:
Համերգից մոտ 2 ամիս առաջ, երբ արդեն պիտի սկսվեին ավելի ինտենսիվ փորձերս նվագախմբիս հետ, սկսեցի ջերմել. տաքությունս ստաբիլ 37-37,5 էր, ու գրեթե կորցրի ձայնս(հետո իմացա, որ նման ջերմության դեպքում ձայնալարերը ծանրաբեռնել չէր կարելի): Դե իհարկե այցելեցի այդ ոլորտի լավագույն բժիշկներին: Պարզվեց՝ ձայնալարերիցս մեկի վրա արյան զեղում էր առաջացել, ինչի դեպքում խիստ հակացուցված է երգելը, իսկ որոշ բժիշկներ անգամ արգելեցին ինձ խոսել:
Ինչքան մոտենում էին համերգի օրերը, այդքան ժամերն ավելի արագ էին անցնում քան սովորաբար, և ջերմությունս չէր իջնում: Հետազոտվեցի ամբողջությամբ, որպեսզի հասկանանք ջերմությանս պատճառը(ավելի ուշ պիտի պարզվեր, որ ամենը գերլարվածության արդյունք էր):
Անկեղծ ասած ճառագայթները և նման պրոցեդուրաները ոչ մի օգուտ չտվեցին, և համերգից մի քանի օր առաջ բժիշկներն ինձ ասացին, որ համերգը պիտի հետաձգվի կամ չեղարկվի, որ այլ տարբերակ չկա, քանի որ ձայնալարի նման տրավմայով 2 ժամ(իսկ իմ ծրագիրը տևում է 2 ժամ 40 րոպե) երգելու դեպքում հնարավոր է, որ անդարձ կորցնեմ ձայնս:
Պիտի որոշում կայացնեի կամ լսել բժիշկներին, կամ սրտիս ձայնին, որն ինձ հուշում էր, որ հենց տեսնեմ երկրպագուներիս, մի հրաշքով կարողանալու եմ երգել:
Ինչպես տեսնում եք, այդպես էլ եղավ:
Հ.Գ.Այդ օրն ինձ պատեց ձեր սերը, որը բուժիչ հատկություն ունի:
Ես հավատում եմ օդի միջոցով սիրով վարակվելու թեզին…»,- գրել է երգչուհին։
https://www.instagram.com/p/B7jQkGyJpUl/?utm_source=ig_web_button_share_sheet