René Pape-ն մեկնաբանել է Յուսիֆ Էյվազովի վարքագիծը

Համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը:
Հիշեցնենք, որ Օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել էր ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ նույն բեմում՝ Դրեզդենում կայանալիք ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։

«Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց` որպես ծնունդով դրեզդենցի երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլեգա Յուսիֆին, ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցե մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:

Սիրելի Յուսիֆ, եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենն ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Դու կհիշվես որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… Քո կոլլեգա՝ Ռենե»,- իր հրապարակման մեջ նշել է René Pape-ն: