New Idea- ի լրագրողների հետ զրույցում Անջելինա Ջոլին պատմել է, որ սարսափելի դժվար ժամանակներ են իր համար։
Դերասանուհու որդեգրած ավագ տղան՝ Մեդոկսը, մեղադրել է Ջոլիին ու Բրեդին անտարբերության ու էգոիզմի մեջ։
Մեդոկսը հայտարարել է, որ ծնողների անդադար վեճերը, պարզաբանումները շատ վատ են անդրադարձել իր կրտսեր քույր ու եղբայրների հոգեկան առողջության վրա։
Մեդոկսի հավաստմամբ՝ դպրոցում ընկել է երեխաների առաջադիմությունը, նրանք ագրեսիվ են ու լարված, օգտագործում են ալկոհոլ և ծխում են, իսկ Անջելինան ու Բրեդը ոչինչ չեն ձեռնարկում դա փոխելու համար։
Մեդոկսը սպառնացել է Անջելինային դատարանի օգնությամբ զրկել նրան ու Բրեդին ծնողական իրավունքներից և դառնալ իր քույր ու եղբայրների խնամակալը։
Ջոլին կիսվել է իր պատմությամբ լրագրողների հետ հավելելով․ «Նա ցանկանում է խլել երեխաներին ինձնից ու Բրեդից։ Ես չկարողացա հասկանալ, թե ով խլեց ինձնից Մեդոկսին և ինչու նա այդքան վատ տրամադրվեց մեր նկատմամբ։ Մենք արել ենք ամեն բան նրա երջանկության ու բարեկեցության համար»։