ՌԴ երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովան նոր ռեկորդ է սահմանել Ինստսոցիալական կայքի ռուսական տիրույթում ունեցած հետևորդների թվով, հայտնում է 5-tv.ru կայքը:
Հունվարի 20-ին ծննդյան տարեդարձի առթիվ իր էջում նոր` «Կրակի մեջ» («В огне») երգի հրապարակումից հետո աստղի հետևորդների թիվն ավելացել է` հասնելով 19,1 միլիոնի:
Նման թվաքանակով հետևորդներ Բուզովայի` հեռուստատեսության, բեմական, սոցցանցային գործընկերներից ոչ ոք չունի:
Հետևորդների քանակությամբ երկրորդ տեղում է խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովը: Նրա էջով «ինսթագրամյան» հարթակում հետաքրքրվում է 18,4 միլիոն օգտատեր:
Աստղերի թվում ամենաշատ հետևորդներն ունեցողներից են Տիմատին (14,5 միլիոն), բլոգեր Նաստյա Իվլեևան (14 միլիոն), շոումեն Պավել Վոլյան (13,7 միլիոն), հեռուստահաղորդավարուհի Քսենյա Բորոդինան (13,6 միլիոն) և երգիչ Եգոր Կրիդը (11,6 միլիոն):
Արտասահմանյան աստղերից առավել հայտնի է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը 198 միլիոն հետևորդ ունի, որին հաջորդում են Արիանա Գրանդեն (172 միլիոն), դերասան Դուեյն Ջոնսոնը (169 միլիոն), երգչուհի Սելենա Գոմեսը (166 միլիոն), իրապատում շոուի աստղեր Քայլի Ջենները (158 միլիոն) և Քիմ Քարդաշյանը (157 միլիոն), այլք: