«Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու». Անաստասիա Վոլոչկովան` սպասվող հարսանիքի մասին

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան անցած տարվա ընթացքում բավականին փոխվել է, սակայն խոսքը միայն խիստ սննդակարգի մասին չէ:  Թվում է, թե աստղը էլ ավելի համարձակ ու հեգնող է դարձել ոչ միայն շրջապատի, այլ նաև ինքն իր նկատմամբ: Նա ակտիվորեն իր հայտնի լարանով (շպագատ) լուսանկարներ է հրապարակում, հաճախ կատակներ անում դրա շուրջ, կոպտում իր մասին վատ արտահայտվողներին, գրում է woman.ru կայքը:

Շատերն այս փոփոխությունը կապում են նոր սիրային հարաբերությունների հետ, որը չէր կարող վրիպել նրա հետևորդների աչքից: Չնայած ուղևորություններից, սիրեցյալի հետ համատեղ հանգստից հրապարակված ներդաշնակ լուսանկարներին` շատերը կարծել են, թե դա ոչ մի լուրջ կապ չի կարող լինել:

Սակայն նախօրեին Անաստասիան ծննդյան 44-րդ տարեդարձի առթիվ Single կարաոկե ակումբ է հրավիրել լրագրողներին և հարցազրույց տվել «КП» հրատարակությանը, որում խոստովանել է, որ շուտով հարսանիք է լինելու: Ավելին, զույգը պլանավորում է մեծ արարողություն կազմակերպել:

Հարսանեկան արարողությունը նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին` 20.10.2020-ին: Չնայած, որ գրեթե մեկ տարի կա ուրախալի իրադարձությանը, Անաստասիան արդեն սկսել է աշխատել բոլոր մանրուքների վրա:

«Յոթ հարսանեկան զգեստ եմ ունենալու»,- խոստովանել է աստղը: Սակայն զգեստները փոխելով վերջինս չի սահմանափակվի. հնարավոր է, որ շիկահեր գեղեցկուհին այդ օրը հյուրերին ներկայանա ադամանդե գլխազարդով:

Վոլոչկովան սիրեցյալին չի բացահայտում, սակայն նշում է, որ վերջինս հրապուրիչ գործարար է և, որ ամենակարևորն է աստղի համար, երեխաներ չունի և նախկինում ամուսնացած չի եղել: