Մահացել է Եվա Ռիվասի մայրը

Երեկ՝ հունվարի 21-ին, մահացել է երգչուհի Եվա Ռիվասի մայրը։ Այս մասին Եվան հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով մայրիկի հետ լուսանկար և դրան տալով հետևյալ մեկնաբանությունը․
«Իմ ամենաթանկ մարդը լքեց ինձ։ Հոգուդ խաղաղություն, իմ մայրիկ, իմ կյանք»։

Երգչուհու ինստագրամյան հետևորդներն ու ընկերները ևս անատարբեր չեն մնացել և իրենց աջակցությունն ու ցավակցական խոսքերն են հայտնել։