Ջեքի Չանը Փարիզում նորաձևության ցուցադրության ժամանակ հանդես է եկել որպես մոդել

Հայտնի դերասան, ռեժիսոր Ջեքի Չանն իրեն փորձել է իր համար նոր ասպարեզում՝ հանդես գալով մոդելի կարգավիճակում: Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, դերասանը բեմ է դուրս եկել Փարիզում Նորաձևության շաբաթվա շրջանակներում:

65-ամյա դերասանը մասնակցել է չինական Li Ning ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի ստեղծման աշխատանքներին, այնուհետև ներկայացրել հավաքածուի մաս կազմող հանդերձանքներից մեկը Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Հավաքածուն հիմնականում բաղկացած է սև և կրեմագույն հագուստներից և կոշիկներից, որոնք նախատեսված են ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար։ Դիզայներներին և համաշխարհային աստղին հավաքածուն ստեղծելիս ոգեշնչել է քունգ-ֆու մարտարվեստը։