Օրերս լուրեր էին տարածվել, որ «Russia Today»-ի գլխավոր խմբագրի ինքնազգացողությունը վատացել է, և նա հոսպիտալացվել է։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ի իր էջում հերքել է վատ ինքնազգացողության մասին լուրերը։
«Ամանորյա տոներից հետո ուշքի չեկած լրատվամիջոցների հավաստմամբ՝ ինձ հոսպիտալացրել են սրտի կաթվածի պատճառով: Հայտնեմ, որ նման բան չէր կարող լինել, որովհետև ես սիրտ չունեմ»,- գրել է Սիմոնյանը։