Նորաձևության գիտակները նշել են 2020 թվականի ամենանորաձև կոշիկները՝ վերլուծելով գարնանային հավաքածուների դիզայներական ցուցադրությունները և աստղերի կերպարները կարմիր գորգի վրա: Այդ մասին հայտնում է Footwear News- ը:
Առավել պահանջված կլինեն քառակուսի քթով կոշիկները, բոտիլիոնները, կովբոյի ոճի երկարաճիտ կոշիկները, ինչպես նաև բարձր, զանգվածեղ տակացուով կիսաերկարաճիտ, թելերով կոշիկները: 2020-ին կանխատեսվում է նաև «տձև» սանդալների պահանջարկի աճ:
Կոշիկի համար առավել նորաձև երանգներից կլինեն դեղինը և պայծառ նարնջագույնը: Թրենդում կմնան նաև գունավոր գործվածքները և ջինսային կտորները: