Ամերիկացի ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Լինչը թողարկել է կարճամետրաժ ֆիլմ հետևյալ անվամբ՝ «Ի՞նչ է արել Ջեքը» (What did Jack do?):
Ֆիլմում նա կատարել է գլխավոր դերերից մեկը: Այն հանկարծ հայտնվել է Netflix-ի համակարգում՝ առանց նախապես գովազդելու: Ֆիլմը հեռարձակվել է Լինչի ծննդյան օրը՝ հունվարի 20-ին:
Սև ու սպիտակ ֆիլմի տևողությունն ընդամենը 17 րոպե է: 74-ամյա Լինչը խաղում է ոստիկանի դերը, որը հարցաքննում է ներկայանալի կոստյումով խոսող կապիկին: Վերջինը մեղադրվում էր կոմունիստների հետ կապերի և սպանության մեջ։