Ձայնագրության արվեստի և գիտության ազգային ակադեմիայի նախկին ղեկավարի Նիլ Պորտնովին, որը զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպմամբ, մեղադրել են երգչուհու բռնաբարության մեջ, գրում է Variety-ն։
Պորտնովի հեռանալուց հետո նրա հաստիքը զբաղեցրել է Դեբորա Դուգանը, ում պաշտոնից հեռացրել են պարգևների հանձնումից տասն օր առաջ:
Որոշումն ընդունվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով: Կազմակերպության ներսում անցկացվում է անկախ հետաքննություն:
Մինչև դրա ավարտը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հոգաբարձական խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն Կրտսերը:
Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է անցել, ինչ Նիլը լքել է «Գրեմմի»-ում իր պաշտոնը, սակայն բռնաբարության մեղադրանքը նրա դեմ առաջադրել են միայն օրեր առաջ: Սեռական բռնության ենթարկված երգչուհու ինքնությունը չեն բացահայտում, միայն հայտնի է, որ վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի չէ:
Դուգանը հավելել է, որ աշխատելով ակադեմիայիում՝ ինքը ևս բազմաթիվ անգամներ ոտնձգությունների է ենթարկվել։