Հայկական շոու-բիզնեսի մի շարք գեղեցկուհիներ այս ամառ առավել կգեղեցկանան, քանի որ շատ շուտով մայր կդառնան: Նրանցից ոմանք սիրում են իրենց անձնական կյանքն ու լուսանկարները հրապարակել ինստագրամյան դաշտում, հաճախ են հրապարակումներ անում և հետևորդների հետ շփվում ու իրենց հույզերը ներկայացնում. կան և այնպիսիները, որոնք գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը, չեն հրապարակում լուսանկարներ շատ հաճախ կամ էլ անգամ գաղտնի են պահում իրենց հղիությունը կամ պարզապես անձնական կյանքը:
ShowBiz.am-ն իր ընթերցողների համար առանձնացրել է այն հայ հայտնիներին, որոնք շատ շուտով կմայրանան , կունենան իրենց առաջնեկներին և միաժամանակ այդ ուրախությամբ ու լուսանկարներով կկիսվեն իրենց էջերում:
Մերի Մակարյան
Մերին հանկարծակիի բերեց իր բոլոր հետևորդներին՝ հրապարակելով գեղեցիկ ու նուրբ ֆոտոշարք, որտեղ ակնհայտ երևում էր փորիկը: Դերասանուհու բալիկը լույս աշխարհ կգա ԱՄՆ-ում: Նա ամուսնուն դուստր է պարգևելու:
Սիլվա Հակոբյան
Երգչուհի Սիլվա Հակոբյանն անհամբերությամբ է սպասում բալիկի ծնունդին. նրա էջից ակնհայտ է, որ Սիլվան շատ է սիրում փոքրիկների, հաճախ խաղում ու երգում քրոջ բալիկների հետ: Երգչուհին աղջիկ է ունենալու:
Նարե Համբարձումյան
Մոդել, հաղորդավարուհի Նարե Համբարձումյանն անդադար նոր ֆոտոշարքերով է հանդես գալիս: Գեղեցկուհի հղին Showbiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասել էր, որ քանի դեռ գտնվում է այս գեղեցիկ կարգավիճակում, շատ հաճախ կներկայանա տարբեր կերպարներով. ի դեպ, Նարեն և ամուսնինը երեխայի սեռը դեռ գաղտնի են պահում:
Ձյունիկ
Ինստագրամից հայտնի և բոլորի կողմից սիրված գեղեցկուհի Ձյունիկն էլ շատ շուտով մայր կդառնա: Այս օրերին նա և ամուսինը գտնվում են Գերմանիայում, որտեղից և նա հաճախ է հրապարակումներ անում և ցույց տալիս գեղեցիկ կարգավիճակը:
Ի դեպ, շատ շուտով 2-րդ անգամ կմայրանան նաև Լուսինե Թովմասյանն ու Աննա Թովմասյանը:
Նրանք երկուսն էլ ունեն դուստր, իսկ այս անգամ իրենց ամուսնիններին կպարգևեն որդի: