«Valentino» բրենդի նոր հավաքածուն. կարմիրի բոլոր երանգները

Վալենտինո Գարավանին բարձր նորաձևության վերջին կայսրն էր և հարյուրամյակի մեծագույն դիզայներներից մեկը: Իր կարիերայի սկզբում նա ցանկանում էր փոխել իտալական նորաձևության դեմքը:

85-ամյա իտալացի դիզայները՝ Գարավանին, «Valentino» նորաձևության տան և «Valentino Garavani», «Valentino Roma» ապրանքանիշերի հիմնադիրը խենթանում էր կարմիր գույնի համար: Նորաձևությունից հեռանալով՝ 2008 թվականին, իր վերջին հավաքածուն Գարավանին անվանեց «Red Valentino»:

Նրա բոլոր հավաքածուներում այս գույնը գերիշխում է:
Բացառություն չէ նաև գարուն-ամառ 2020 հավաքածուն: