Գալիք գարնան ամենաթրենդային գույնը՝ կլասիկ կապույտը

Դեռ տարվա սկզբից հայտնի դարձավ, որ 2020 թվականի գույնը կապույտն է: Կլասիկ մուգ կապույտը հեղինակության, իմաստնության, ինքնավստահության և համարձակության գույնն է: Այս գույնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն գրեթե բոլորին սազում է և շատ հեշտ է համադրվում այլ գույների հետ: Օվկիանոսի ալիք հիշեցնող այս գ ույնը հայտնվել է դիզայներների ուշադրության կենտրոնում:
Աշխարհահռչակ  Chanel, Alexander McQueen, Marc Jacobs, Givenchy, Gucci նորաձևության տները արդեն իսկ ներառել են այս գույնը իրենց 2020 թվականի գարուն – ամառ հավաքածուներում: Այնպես որ, եթե սիրում եք այս գույնը կամ ցանկանում եք հետ չմնալ նորաձևության տենդենցներից, ուրեմն գալիք գարնանը և դեռ ողջ տարվա ընթացքում վստահ կարող եք կրել կապույտ հագուստ և օգտագործել կապույտ աքսեսուարներ: