Ինչպես հաղթահարել սթրեսը և վերականգնել էներգիան արոմաթերապիայի միջոցով

Դեռ վաղ ժամանակներից հայտնի է, որ անուշահոտությունները ուժեղ ազդեցություն ունեն մարդկային ենթագիտակցության վրա ու դրանց միջոցով նույնիսկ կարելի է բուժել տարատեսակ հիվանդություններ: Ցանկացած եթերային յուղ ազդում է իմունիտետի, ուղեղի և տրամադրության վրա:

Այսօր արոմաթերապիա բառը բոլորին է հայտնի, սակայն ոչ բոլորն են տեղյակ, թե որ բույրը ինչ էմոցիայի համար է պատասխանատու:
Եթե ուզում եք թուլացնել նյարդերը և բարելավել քնի ռեժիմը, շնչեք լավանդայի յուղի անուշ բույրը, թարմանալու և աշխատանքային օրվան դրական տրամադրվելու համար կօգնեն կիտրոնի և էվկալիպտի յուղերը: Եթե ցանկանում եք կտրվել առօրյա հոգսերից և մեդիտացիա անել, ապա ընտրեք սանդալի, հասմիկի, խնկի յուղերը: Նարնջի յուղը կբարելավի ախորժակը, իսկ եթե սթրեսի պատճառով հակված եք շատակերության, հաճախակի շնչեք խորդենու յուղի բույրը, դա կստեղծի կուշտ լինելու զգացողություն: