Ֆրանսիացի դիզայներ Ժան Պոլ Գոտյեն Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող Բարձր նորաձևության շաբաթի շրջանակներում անցկացրել է իր վերջին ցուցադրությունը: Jean Paul Gaultier ապրանքանիշի շոուի հեռարձակումը հայտնվել է Յութուբում:
Միջոցառումը նվիրված էր նաև նորաձևության դիզայների կարիերայի 50-ամյակին և սկսվել է «հուղարկավորության» խորհրդանշական արարողությամբ, որից հետո նորաձևությունը «վերածնվել է»:
Դեֆիլեին մասնակցել են աշխարհահռչակ մոդելներ, ինչպիսիք են Ջիջի Հադիդը, Իրինա Շեյքը, Աննա Պավլովսին, Քրիստինա Բերգստրեմը:
Հավաքածուի ցուցադրության մեջ ներառված են եղել 250 պոդիումային կերպարներ:
Ցուցադրության ավարտին պոդիումում հայտնվել է 67-ամյա լեգենդար դիզայները: Նա կրել է սովորական կապույտ կոմբինեզոն և կեդեր։