Հայտնվել են նոր տարբերակներ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ զույգի բաժանման համար:
Գարնան վերջին համացանցում սկսեցին շշուկներ տարածվել Բրեդլի Կուպերի և Իրինա Շեյքի բաժանման մասին: Երկրպագուների մեծ մասը վստահ էր, որ դրա պատճառ է դարձել դերասանի սիրավեպը «Աստղը ծնվել է» ֆիլմի իր զուգընկերուհու՝ Լեդի Գագայի հետ: Սակայն օրեր առաջ արտասահմանյան ԶԼՄ-ի ներկայացուցիչները առաջ են քաշել այլ տարբերակ՝ իբրև մոդելը այդպես էլ չի կարողացել լեզու գտնել իր սկեսուրի՝ Գլորիայի հետ, ում հետ, որոշ տեղեկությունների համաձայն, ապրել է նույն հարկի տակ Կալիֆոռնիայում գտնվող առանձնատանը:
Աղբյուրի հավաստմամբ՝ մի օր ընտանիքում այնպիսի սկանդալ էր բարձրացել, որի արդյունքն էլ դարձել է այն, որ մոդելը ուլտիմատում է ներկայացրել. «կամ նա, կամ մայրը»: Կարելի է ենթադրել՝ Կուպերը ընտրել է երկրորդ տարբերակը, ինչի արդյունքում էլ նրա ընտրյալը տեղափոխվել է Նյու Յորք իրենց դստեր հետ միասին: Այժմ արտիստներին սպասվում է երկար դատական պրոցես, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ում հետ կմնա նրանց աղջիկը: