50-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ Guess-ի գայթակղիչ ֆոտոշարքում

Ամերիկյան երգչուհի, դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է հագուստի Guess ապրանքանիշի նոր գովազդային ֆոտոաշարքում:

Ինչպես նշում է dailymail.co.uk կայքը, 50-ամյա աստղը լուսանկարներում ներկայացել է ռետրո ոճում՝ ի ցույց դնելով գայթակղիչ մարմինը:

Լոպեսը, որը Guess-ի 2020թ. գարնանային հավաքածուի գովազդային դեմքն է, նշել է, որ այս համագործակցությունը շատ հաճելի է եղել իր համար:

Ինչ վերաբերում է ֆոտոշարքում նրա կերտած կերպարին, ապա աստղը պատմել է, որ դա 60-ական թվականների իտալական կինոաստղերի և 80-ականների Մադոննայի ոճերի համակցում է: