Ամռանը շատերը մեկնում են հանգստի՝ երազելով ստանալ իդեալական արևայրուք, բայց կան մարդիկ, ոքվեր գերադասում են մաշկի բաց ու սփրթնած գույնը:
Բաց մաշկ ունենալու մասին երազում են ցորենամորթները:
Գիտնականների պնդմամբ՝ դեղնավուն մաշկ ունեցող մարդիկ միշտ ցանկանում են փոխել իրենց մաշկի գույնը՝ արևայրուք ստանալով կամ ինչ-որ միջոցներով այն սպիտակեցնելով:
Մաշկը սպիտակեցնելու համար բժիշկներն առաջարկում են բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնց օգնությանը դիմել են անգամ աշխարհահռչակ շատ աստղեր՝ Բեոնսեն, Մայքլ Ջեքսոնը:
Սփրթնած մաշկը նախկինում հատուկ էր արիստոկրատներին։
Անգլիայի թագուհու՝ Եղիսաբեթ 2-րդի դիմահարդարը անկեղծացել է լրագրողների մոտ՝ խոստովանելով, որ թագուհուն դիմահարդարելիս օգտագործում է նրա մաշկի գույնից մի քանի երանգ ավելի բաց տոնային քսուք։
Մաշկը սպիտակեցնել հնարավոր է նաև տնային պայմաններում:
Դեմքի գույնի վրա հիանալի ազդեցություն ունեն մաղադանոսի, կիտրոնի հյութի, վարունգի կամ սև հաղարջի հիմքով պատրաստված դիմակները։
Մաղադանոսը մանր կտրատեք և դրեք շատ տաք ջրի մեջ: Երբ թուրմը պատրաստ լինի, օրական երկու անգամ օգտագործեք այն՝ մաշկի վրա քսելով։
Խառնեք մեկ գդալ սոդան մի քանի կաթիլ ջրի հետ ու ստացված մածուկը քսեք մաշկին և սպասեք, մինչև այն չորանա։ Այս գործողությունը կրկնեք օրը երկու անգամ: