Քնաբաններն արգելում են քնել բջջային սարքերը կողքին կամ հեռուստացույց դիտելով

Փորձագետները մեկ անգամ չէ, որ զգուշացրել են՝ չի կարելի անկողին տանել էլեկտրոնային սարքերը: Բջջային սարքերի էկրանների լույսը խնդիրներ կարող է առաջացնել՝  կապված վտանգավոր նորագոյացությունների ի հայտ գալու հետ:

Ռուս քնաբան Ալյոնա Գավրիլովան հաստատել է, որ էկրաններից արձակվող թարթող կապույտ լույսը միանշանակ վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Եթե մարդը կանոնավոր կերպով քնում է էլեկտրական սարքերը կողքին կամ հեռուստացույց դիտելիս, ապա նրա քունը և առողջությունը վտանգված են:

Վտանգավոր է նաև քնից առաջ սնվելը: Այդպես հնարավոր է և ավելորդ քաշ հավաքել և վատ քնել: Միաժամանակ նշվում է, որ պետք չէ քաղցած քնել: Քնից որոշ ժամանակ առաջ թույլատրվում է ուտել թեթև, ոչ կալորիական կեֆիր:

Բացի այդ, քնելուց 4-5 ժամ առաջ օգտակար է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Սպորտից հետո տեղի է ունենում օրգանիզմի ակտիվացում, որը տևում է մոտ 4 ժամ: Դրանից հետո կտրուկ անկում է նկատվում, և հենց այդ շրջանն էլ օգտակար է քնելու համար: