Թեփուկանման մաշկ ունեցող աղջիկը նկարահանվել է լողազգեստի գովազդում

21-ամյա աֆրոամերիկուհի Ջեյզա Գերին, ով ծնվել է մաշկի յուրահատուկ գենետիկ հիվանդությամբ, դարձել է ամերիկյան Target խանութների խոշոր ցանցի լողազգեստների մոդել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Աղջկա կոշտ և չոր մաշկը թեփոտվում էր և ամեն երկու շաբաթը մեկ փոխվում, ինչը նրան տհաճ զգացողություններ էր պատճառում:

Չնայած այդ զգացողություններին՝ Գերին որոշել է մոդելային կարիերա սկսել: Target գովազդային ընկերությունում նա ներկայացրել է դեղին լողազգեստ: Կոստյումը բաղկացած էր կարճ վերնամասից և ներքնազգեստից: Նրա կերպարն ամբողջացնում էին շղթան և խոշոր ականջօղերը:

Ամերիկուհին սկսել է հետաքրքրվել մոդելային բիզնեսով այն բանից հետո, երբ դասընկերը նրա ավարտական ալբոմում գրառում է արել և մաղթել իրեն փորձել այդ ասպարեզում: Աղջիկը սկսել է մասնակցել քասթինգների և 2019-ի մայիսին պայմանագիր է կնքել մոդելային գործակալության հետ: