«Խաղաղությամբ հանգչիր, լեգենդ». Քիմ Քարդաշյանը Կոբի Բրայանտի մահվան վերաբերյալ հուզիչ գրառում է արել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հուզիչ գրառում է կատարել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նախկին բասկետբոլիստ, Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգակի չեմպիոն Կոբի Բրայանտի մահվան մասին:

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանտի և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհվածների ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,- գրել է Քարդաշյանը:

Բացի այդ, նա կից հրապարակել է հանգուցյալի և ավիաաղետի հետևանքով զոհված նրա դստեր համատեղ լուսանկարը: