Ռուսական շոու-բիզնեսի աստղեր, ովքեր օրեր առաջ առեղծվածային կերպով անհետացել են

Ռուս հեռուստահաղորդավարուհի և«Դոմ 2» շոուի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյայի Instagram-յան էջը ջնջվել է այն բանից հետո, երբ նա մեկնել է Պերու։

Ավելի վաղ ռուսական շոու-բիզնեսի աստղը հետևորդներից հարցրել է՝ ինչպես ճիշտ պատրաստվել Պերու ճանապարհորդությանը։ Ընդ որում, նա պնդում էր, որ պատրաստվում է ջունգլիներ մեկնել։

 

Ի տարբերություն Վիկտորյա Բոնյայի՝ հաջորդ դերասանուհու անհետացման մասին արդեն հայտնել են ոստիկանությանը։
Մեքսիկայում կորել է դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն։

Այդ մասին Instagram-ում հայտնել է հասարակայնության հետ կապի գծով նրա տնօրեն Յան Տրունցևը։
«Արդեն մեկ օր է՝ Նատալյան կապի դուրս չի գալիս։ Շաբաթ օրը նա Կանկունում եղել է ընկերուհուն՝ Մարետիի հետ, գնացել է ցերեկվա ժամը 3-ին։ Ընկերուհուն հայտնել է վատ ինքնազգացողության ու հոգնածության մասին»,- գրել է Տրունցևը։ Նա հավալել է, որ վերջին օրերին դերասանուհին «լարված պատրաստվում էր նախագծի թողարկմանը»։