Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ուշագրավ տեսանյութ է հրապարակել կրտսեր դստեր՝ երկու տարեկան Չիկագոյի մասնակցությամբ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հոլովակում փոքրիկը, հավանաբար հոր՝ ռեփեր Քանյե Ուեսթի կազմակերպած երաժշտական պատարագներից ոգեշնչված, երգում է Քրիստոսի մասին:
«Հիսուս, ես քեզ սիրում եմ: Հիսուս, ես քեզ սիրում եմ»,- անընդհատ կրկնում է աստղային զույգի դուստրը:
«Սա Չիկագոյի ամենասիրած երգն է»,- տեսանյութին կից գրել է Քարդաշյանն իր 158 մլն ինստագրամյան հետևորդների համար:
Աղբյուրը հավելում է, որ Քարդաշյանն իր երեխաների հետ ամեն շաբաթ-կիրակի ներկա է լինում ամուսնու՝ արդեն ավանդական դարձած երաժշտական պատարագներին: