Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի ժյուրին ընտրել է այն 12 մասնակիցներին, ովքեր հնարավորություն կստանան նախագծի շրջանակներում պայքարել 2020 թվականին Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար:
Հայտերը դիտարկող ժյուրիի կազմում են եղել՝ Նաիրա Գուրջինյանը, Անիտա Հախվերդյանը, Լիլիա Նիկոյանը, Ռուբեն Բաբայանը Վարդան Հակոբյանը, Տիգրան Դանիելյանը, Դավիթ Ծերունյանը, Կարեն Թաթարյանը և Անուշ Տեր-Ղուկասյանը։
Քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետեւյալ մասնակիցները ՝

  1. Աթենա Մանուկյան
  2. TOKIONINE
  3. ERNA
  4. Միրիամ Բաղդասարյան
  5. Agop
  6. Կարինա EVN
  7. Վլադիմիր Արզումանյան
  8. Հայկ Music
  9. Արթուր Ալեք
  10. Գաբրիել Ջիգ
  11. EVA Rida
  12. Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ

Մասնակիցների մրցութային երգերը կհրապարակվեն հաջորդ շաբաթ՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան էջում։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը տեղի կունենա փետրվարի 15-ին ՝ ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում։