Սկանդալ․ Նիկի Մինաժի եղբորը ձերբակալել են 11-ամյա դստեր բռնաբարության համար

Ամերիկացի Ջելանի Մարաժը, որը ռեփեր Նիկի Մինաժի եղբայրն է, մեղավոր է ճանաչվել իր 11-ամյա խորթ դստեր բռնաբարության մեջ և դատարատվել 25 տարվա ազատազրկման։
Page Six-ի հաղորդմամբ՝ դեռ 2 տարի առաջ դատախազները դատարանի քննությանն էին ուղարկել Ջելանի Մարաժի գործը։ 2017թվականին նրա խորթ դուստրը հայտարարել է, որ բազմաթիվ անգամներ դարձել է խորթ հոր սեռական ոտնձգությունների զոհը։
Նա հավելել էր, որ տղամարդն իրեն առաջին անգամ բռնաբարել է 11 տարեկանում։ Դատախազներն ապացույցներ էին գտել սկանդալային գործի վերաբերյալ, որոնք վկայում են աղջկա խոսքերի ճշմարտացիության մասին։

Մինաժը լրագրողների հետ զրույցում չի ցանկացել խոսել կատարվածի մասին՝ ասելով, որ ծանր տարվանից հետո նրանք օրեր առաջ են ամուսնու հետ մեկնել մեղրամսի։
36-ամյա ռեփեր Նիկի Մինաժը 2019 թվականի նոյեմբեր ամսին է օրինականացրել է իր հարաբերությունները վաղեմի ընկերոջ և սիրեցյալի՝ 41-ամյա ռեփեր Քենեթ Պեթիի հետ: Այս մասին երգչուհու երկրպագուներն իմացել են միայն այն բանից հետո, երբ ինստագրամյան էջում Մինաժը հրապարակել է «Mr и Mrs» գրառմամբ իր բաժակներն ու գլխարկները:

Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը նրա եղբոր լավագույն ընկերներցի մեկն է։
Սակայն այս նորությունն այդքան էլ չի ուրախացրել նրա երկրպագուներին:
Տարիներ առաջ Քեննեթը մեղադրվել է անչափահասի բռնաբարության մեջ և ենթարկվել է 5 տարի ազատազրկման:
Սակայն տղամարդը ժխտում է իր մեղքը: Քենեթի հետ Մինաժի հարաբերությունները քննադատում էին անգամ երգչուհու ամենամտերիմ ընկերները, սակայն ապարդյուն: